Սպորտ

Մրցաշրջանի վերջին «Էլ Կլասիկո»-ում դարձյալ հաղթեց «Բարսելոնա»-ն

1 րոպեի ընթերցում

Մրցաշրջանի վերջին «Էլ Կլասիկո»-ում դարձյալ հաղթեց «Բարսելոնա»-ն

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալ»-ին. մրցաշրջանի վերջին «Էլ Կլասիկո»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային 15 րոպեներից հետո «Ռեալ»-ն արդեն երկու գնդակ էր ուղարկել «Բարսելոնա»-ի դարպասը. երկու անգամն էլ աչքի էր ընկել Կիլիան Մբապեն: Բայց մինչ խաղակեսի ավարտը «Բարսելոնա»-ն ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ: Նախ աչքի ընկան Էրիկ Գարսիան ու Լամին Յամալը, հետո էլ դուբլ ձևակերպեց Ռաֆինյան:

Երկրորդ կեսում «արքայական ակումբի»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Իր թիմի երրորդ գոլը խփեց ու հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն:

«Բարսելոնա»-«Ռեալ»` 4:3:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն «Լա լիգա»-ի մրցաշարային աղյուսակի առաջարն է 82 միավորով: «Ռեալ»-ը 75 միավորով երկրորդն է: Իսպանիայի առաջնության ավարտին մնաց 3 տուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում