Սպորտ

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3, 3 նոկաուտ) ռինգ է վերադարձել 2024 թվականին աստղային ամերիկացի Ջարոն Էնիսից կրած պարտությունից հետո:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով sport.ua-ն, ուկրաինահայ բռնցքամարտիկի մրցակիցը արգենտինացի  Քրիստիան Խավիեր Այալան էր: Մենամարտը տեղի է ունեցել գերմանական Ռոստոկ քաղաքում։ 

Մենամարտն անցել է ամբողջ տարածությունը՝ 10 ռաունդ։  Ուկրաինահայ բռնցքամարտիկը շանս չի թողել մրցակցին և հաղթել մրցավարների ջախջախիչ որոշմամբ՝ 99-91 (երկու անգամ) և 99-92:

Մենամարտը WBO International տիտղոսի համար էր, որը նվաճել է Չուխաջյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում