Հասարակական

Մշակութային ժառանգության ոչնչացումը հրահրում է թշնամանք և ռազմական գործողությունների սրացում. Անդրեյ Կովաչև

2 րոպեի ընթերցում

Մշակութային ժառանգության ոչնչացումը հրահրում է թշնամանք և ռազմական գործողությունների սրացում. Անդրեյ Կովաչև

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հակամարտող ժողովուրդները հաշտության կարող են հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով, իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը միայն ավելացնում է թշնամանքը և վնասում փոխըմբռնման հասնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրախորհրդարանում«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Անդրեյ Կովաչևը:

«Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ մշակութային ժառանգության ոչնչացման թեման ընդամենը մեկ օրինակ է այն բանի, թե որքան կարևոր է վստահությունը, քանի որ հաշտության կարելի է հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով։ Ցանկացած մշակութային ժառանգության, տեսարժան վայրերի, արտեֆակտների և առարկաների ոչնչացումը հրահրում է թշնամանք, ռազմական գործողությունների սրացում, հասարակությունների միջև, վնասում է փոխըմբռնմանը և նպաստում նախապաշարմունքների ձևավորմանը», - ասաց Բուլղարիան ներկայացնող պատգամավորը:

Եվրոպական խորհրդարանը այսօրվա նիստում՝ մարտի 10-ին, երկարատև քննարկումներից և ելույթներից հետո, ընդունել է«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում