Հասարակական

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

2 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններումտեղում էձյուն:

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների, Գյումրի-Բավրա, Ալյագյազ-Արթիկ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում