Ստեղծվել է սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ համապատասխան ծառայությունների բարելավման նպատակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականին ստեղծվել է սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ: Այն պետք է մոտակա տարիների համար պատրաստի նոր պետական ծրագրերի առաջարկներ, առկա ծրագրերի մեջ իրականացնի բարեփոխումներ և մշակի նոր ծրագրեր՝ սիրտ-անոթային հիվանդությունների մարզային ծառայությունների բարելավման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը:

Սրտաբանը նշեց, որ գարնանը բոլոր քրոնիկ հիվանդությունները սեզոնային սրացում են ապրում: «Բնականաբար, այն կապված է ինչպես բնության, այնպես էլ մարդու օրգանիզմում տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսների հետ, որն էլ բերում է խրոնիկ հիվանդությունների սրացման: Սրտանոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերվում է զարկերակային հիպերտենզիային, սրտի իշեմիկ հիվանդությանը, սրտի տարբեր առիթմիաներով տառապող հիվանդներին: Սեզոնային աճը մենք տեսնում ենք մեր պրակտիկայում, երբ ունենում ենք հիվանդների մեծ հոսքի ավելացում: Այս պահին հիվանդանոցներում նույնիսկ մահճակալների խնդիր է առաջանում»,-ասաց նա :

Հայրապետյանը շեշտեց, որ շատ կարևոր է առաջին հերթին ճիշտ կազմակերպել սրտանոթային խրոնիկ հիվանդություններով տառապողների բուժման գործընթացը: Պետք է հսկողության տակ պահել այս հիվանդների զարկերակային ճնշումը, սիրտ-անոթային տարբեր պարամետրեր և անհրաժեշտության դեպքում կատարել կորեկցիաներ նրանց բուժման մեջ:

«Ինչ վերաբերվում է տարիքային առանձնահատկություններին, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը, ասեմ, որ այն դա համընդհանուր համաշխարհային միտում է: Բայց, ես կարծում եմ՝ այժմ բարելավվել է ախտորոշման գործընթացը: Մասնավորապես, մեր երկրում տարբեր ախտորոշիչ նորագույն մեթոդների, տարբեր առողջապահական ծրագրերի ներդրման շնորհիվ բարելավվել է տարբեր հիվանդությունների՝ մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը և վաղ հայտնաբերումը»,-ասաց սրտաբանը:

Նրա խոսքով՝ այս հիմնախնդիրը կապված է տարբեր սոցիալական խնդիրների՝ կենցաղի, ապրելակերպի հետ և ուրախությամբ նշեց, որ վերջին տարիներին առողջապահության նախարարությունը նախաձեռնել է և իրականացնում է մի շարք ծրագրեր՝ տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների չեզոքացման նպատակով, մասնավորապես՝ հանրային վայրերում ծխելու արգելքը և այլ ծրագրեր:

Հայերեն

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները