Օրենքով կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարությունը առաջարկում է օրենքով հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը»,- ասաց Նանուշյանը։

Նրա խոսքով՝ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության եւ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

Հայերեն

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները