Հասարակական

Պատմության հետագծով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3ՄԱՐՏԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1959 թ. մարտի 3-ին բացվեց Մատենադարանը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման, ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Ստեղծվել է 1921 թ.՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ Մատենադարանը գրանցված է 1997 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ «ազգային հիշողության պահպանման և զարգացման» ամենակարևոր վայրերից մեկն է։

-1911 թ. մարտի 3-ին ծնվել է Գարեգին Սևունցը՝ հայ արձակագիր (մահ.՝ 1969 թ.):

-1949 թ. մարտի 3-ին ծնվել է Արթուր Մեսչյանը՝ ճարտարապետ և երաժիշտ:

-1842 թ. մարտի 3-ին ծնվել է Ալեքսանդր Մանթաշյանը՝ բարերար, խոշոր նավթարդյունաբերող (մահ.՝ 1911 թ.)։ Հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «Նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թ. Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։ Իր առևտրային գործունեությունը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թ. եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ Փարիզի հենց կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։ Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Բարերարի առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։ Եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ ու հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որ Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ։

-1845 թ. մարտի 3-ին Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի 27-րդ նահանգը:

-1861 թ. մարտի 3-ին Ալեքսանդր 2-րդ կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը:

-1878 թ. մարտի 3-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը:

-1918 թ. մարտի 3-ին ստորագրվեց Բրեստի պայմանագիրը:

-1924 թ. մարտի 3-ին Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվում է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը:

-1468 թ. մարտի 3-ին մահացել է Յոհան Գուտենբերգը՝ տպագրության գյուտի հեղինակը (ծնվ.՝ մոտ 1398 թ.):

Ա. Հ.

Հայերեն

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ

ՌԴ և Պակիստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները

ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

Փարիզի 9-րդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ Փաշինյան

Երեմյան կաթնամթերքը HoReCa ուղղվածության իր արտադրանքներով կմասնակցի ProFood էքսպոյին

ՀՑԹԻ-ում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցահանդեսը