Երեմյան կաթնամթերքը HoReCa ուղղվածության իր արտադրանքներով կմասնակցի ProFood էքսպոյին
2 րոպեի ընթերցում

Երեմյան կաթնամթերքը ապրիլի 25-27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմասնակցի PROFOOD ARMENIA 2025 միջազգային մասշտաբային էքսպոյին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երեմյան»-ից, ընկերությունը ներկայանալու է Հայաստանում եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով և արտադրական գործընթացների ամբողջական փակ շղթայով արտադրվող իր կաթնամթերքով, որի 100% բնական, անարատ, առողջարար կաթը ստացվում է սեփական ժամանակակից, տարածաշրջանում առաջատար ֆերմայից։
Էքսպոյի շրջանակներում Երեմյան կաթնամթերքը, նախ և առաջ, կներկայանա HoReCa ուղղվածության համար նախատեսված իր տասնյակ արտադրատեսակներով և հատուկ տարայավորմամբ՝ կաթից մինչև 10-ից ավելի պանիրների տեսականի, կարագից մինչև կաթնաշոռ, թթվասեր, յոգուրտներ և այլն։
Ռեստորանային, հյուրանոցային և սրճարանային բիզնեսների ներկայացուցիչները երեք օր շարունակ տեղում կծանոթանան Երեմյան կաթնամթերքի տեսականուն, որն արտադրվում է Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում ISO սերտիֆիկացում անցած միակ գործարանում՝ պատկանող Երեմյան ընկերությանը։
Էքսպոյի մասնակիցներն անմիջական հանդիպումներ կունենան Երեմյան կաթնամթերքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հնարավոր համագործակցության հնարավորությունները, ծանոթանալով կաթնամթերքի արտադրման ամբողջ ընթացքին։
Տաղավարում կգործեն խոհանոցային, համտեսի, լաբորատոր, B2B հանդիպումների հատվածներ։
PROFOOD ARMENIA-ն կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին, ոլորտով հետաքրքրվող անձանց, ոլորտի խոսնակներին տարբեր երկրներից՝ ընձեռելով համագործակցության, գիտելիքների, փորձի փոխանակման լայն հնարավորություններ։