Վրաստան

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 25-26-ն աշխատանքային այցով կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ հղում կատարելով Վրաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությանը։

Նշվում է, որ պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Զուգդիդիի և Ցայշիի թեմի կառավարիչը, Վրաստանի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, միտրոպոլիտ Գերասիմը և Թբիլիսիի Աստվածաբանական Ակադեմիայի և սեմինայրիայի ռեկտորը, Սիոնիի մայր տաճարի փոխտեղապահ Գիորգի Զվիադաձեն:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։

Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկանում։ Նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը նախատեսվում է անցկացնել ապրիլի 26-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում