Սփյուռք

Փարիզի 9-րդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

1 րոպեի ընթերցում

Փարիզի 9-րդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը։ 

«Արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ, միջոցառման համակազմակերպիչ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի այլ անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում