Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 2-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որԵրևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ժայռին, գլխիվայր շրջվել և բռնկվել․ տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է, վարորդը և երկու ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:27-ին: Այրվել է ավտոմեքենան:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը