Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1076853.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6847 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 612 հազար 319 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 9003 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 199 է: