Հասարակական

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 1-ին, ժամը 16։07-ին ահազանգ է ստացել, որ Երևանում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում