Պուտինը հրամայել է ՌԴ բանակի զսպման ուժերը բերել ծառայության հատուկ ռեժիմի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արեւմուտքի ագրեսիվ արտահայտությունների, հանձնարարել է զսպման ուժերը ռուսական բանակում ծառայության հատուկ ռեժիմի բերել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաև ագրեսիվ արտահայտություններ մեր երկրի հասցեին, ուստի հրամայում եմ պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին [ՌԴ ԶՈՒ] ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի», - ասել է պետության ղեկավարը կիրակի Կրեմլում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:

Դիմելով պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբի պետին՝ Պուտինն ընդգծել է, որ արեւմտյան երկրները նաեւ տնտեսական ոլորտում Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություններ են ձեռնարկում: «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավ գիտեն»,- հավելել է նա:

Հայերեն Français Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի