Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1076616.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6236 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 598 հազար 172 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 14909 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է1 մլն 477 հազար 481մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 97 մարդ: