Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1076325.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 23-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 230 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 575 հազար 999 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 7223 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 981 է: