Քաղաքականություն

Էրդողանն անընդունելի է համարում ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

1 րոպեի ընթերցում

Էրդողանն անընդունելի է համարում ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը, մեկնաբանելով Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն, ասել է. «Կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքի նորմերի հարգման կոչ եմ անում»:

Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան, որպես սեւծովյան տարածաշրջանի երկիր, նախապատրաստում և իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությանթուլացման հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում