Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանը և Անդրեյ Ռուդենկոն մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը և Անդրեյ Ռուդենկոն մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում