Միջազգային

ՌԴ-ի առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը բացասական է. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը բացասական է. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անվտանգության հարցով Ռուսաստանի Դաշնության առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը բացասական է:

«Մեզ ուղարկել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը: Մենք այդ պատասխանները ուշադիր ուսումնասիրել ենք միջգերատեսչական ձևաչափով՝ մեր գործընկերների հետ միասին: ԱՄՆ - ի պատասխանը մեզ առաջին հերթին հետաքրքրում է, քանի որ բոլորի համար պարզ է, թե ով է գլխավոր դերակատարն այդ հարցերի լուծման գործում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով ՝ Ռուսաստանի կողմից առաջ քաշված առանցքային խնդիրների շուրջ (ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, հարվածային սպառազինությունների տեղակայման արգելքը և Եվրոպայում ռազմաքաղաքական կոնֆիգուրացիայի վերադարձը 1997 թվականի դիրքի) պատասխանը բացասական է:

«Մեզ,իհարկե, դա բավարարել չի կարող»,- հավելել է նախարարը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ - ի պատասխանի առաջին մասը Ռուսաստանին չի բավարարում, երկրորդը՝ ավելի կառուցողական է:

Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են լուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների որոշ բնագավառների շուրջ:

Նա հստակեցրել է, որ անվտանգության երաշխիքների հարցով ԱՄՆ-ի պատասխանի մի մասը համընկնում է այն առաջարկների հետ, որոնք ավելի վաղ հնչեցրել էր Մոսկվան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում