Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 11-ին ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, ով ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպման սկզբում Արմեն Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը:

Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի՝ ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռքբերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան