Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր ջանքերը. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար որպես անվտանգության հավելյալ երաշխիք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Արծվիկ Մինասյանը մեջբերեց ազգային անվտանգության ռազմավարությունից մի հատված, որտեղ նշված է, որ հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը։ Մինասյանը հարցրեց, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակու՞մ է այս նպատակները պահպանել, թե՞ ոչ։

Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք նշված են Կառավարության ծրագրում և որը հաստատվել է այս խորհրդարանում։

«Այդ ծրագրում հստակ նշված է, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը»,- ասաց Միրզոյանը։

Հայերեն العربية English Русский

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից