Հայաստան

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Ղրղզստանն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

«Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամրապնդել միջազգային համագործակցությունը և համախմբված ջանքերը բոլոր պետությունների կողմից: Այս առումով Ղրղզական Հանրապետությունը հատուկ նշանակություն է տալիս Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին և շարունակում է կոնկրետ միջոցներ ձեռնարկել այն իրականացնելու ուղղությամբ: Կցանկանայի վերահաստատել Ղրղզստանի աջակցությունը Հայաստանի նախաձեռնությանը՝ ստեղծելու լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության վերաբերյալ երևանյան հարթակ, ինչպես նաև հայտնել, որ մենք պատրաստակամ ենք ակտիվորեն ներգրավվելու դրա աշխատանքներին: Ղրղզստանի Հանրապետությունը լեռնային երկիր է, որը հայտի է իր հարուստ կենսաբազմազանությամբ»,- ասաց Ժապարովը:

Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում