Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ի ցերեկը, փետրվարի 12-14-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Մարզերում փետրվարի 9-ի ցերեկը, փետրվարի 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Փետրվարի 9-ին և 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:

Արցախում փետրվարի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 10-ին՝ անձրև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում