Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը կարող է բարձրանալ մինչև 200 հազար դրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նպատակ ունի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բաձրացնել մինչև 200 հազար դրամ, հետո նոր դիտարկել հավելավճարի սահմանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Փոխնախարարը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները: Հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը նշվել էր, որ կամավոր ատեստավորման գործընթացում ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար: «Մենք առաջինից երկրորդ ընթերցում հստակեցրել ենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափը կփոխվի: Նպատակ ունենք դրույքաչափը դարձնել մինչև 200 հազար դրամ, և դրա վրա նոր դիտարկել հավելավճարի սահմանումը»,- ասաց փոխնախարարը:

Կառավարությունը քննարկել է նաև պետական ուսումնական հաստատության գործունեության ղեկավարման ձևաչափը՝ մասնավորապես ուսումնական գործընթացի և վարչատնտեսական գործընթացի մասով: «Եվ հստակ ամրագրել ենք, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այստեղ կարող ենք խոսել նաև իրավաբանական անձանց կողմից նշված գործառույթի իրականացման հնարավորությունը, փորձելու ենք սա հստակ առաջ տանել՝ որպես աշխատանքների իրականացման հիմնական ձևաչափ՝ չխոսելով առանձին անձանց ներգրավման օրինաչափ տարածվածության մասին»,- ասաց Անդրեասյանը:

Խմբագրական փոփոխություններից մեկով էլ հստակեցվել է, թե որ դեպքերում է, որ կարող է քննարկվել տնօրենին անվստահություն հայտնելու հարցը: Ամրագրվել է, որ զարգացման ծրագրի ձևաչափն ու պահանջները պարունակելու են նաև հստակ կատարողական ցուցանիշներ: Եվ խորհուրդը կարող է այդ ցուցանիշների չապահովման պարագայում քննարկել անվստահության հարցը:

Հայերեն

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին