Վստահ եմ՝ կկարողանանք հաջողել. Եղիշե Կիրակոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար կարևորում է ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում իր խոսքում:

Եղիշե Կիրակոսյանը նախ վստահություն հայտնեց, որ խորհրդի աշխատանքը լինելու է արդյունավետ: Ըստ նրա՝ լավ է, որ նախորդ հանձնաժողովից անդամների ներկայացվածություն կա, քանի որ դա կօգնի որոշակի շարունակականություն ապահովել:

Կիրակոսյանն անդրադարձավ նաև նրան, թե ինքն ինչն է կարևորում սահմանադրական բարեփոխումների գործընթացում: «Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումները, լինելով բարդագույն իրավաքաղաքական պրոցես, առաջնային ամենակարևոր մոտեցումը պետք է լինի ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հաջողությամբ սկսելու, տանելու և ավարտին մոտեցնելու ուղղությամբ»,-ասաց Կիրակոսյանը՝ կարևորելով հրապարակայնությունը, կոմունիկացիաները:

Նա կարևորեց քննարկումների արդյունքում, փորձագիտական կարծիքների միջոցով տարբեր խնդիրների վերաբերյալ ճիշտ լուծումներ մոդելավորելը: Կիրակոսյանը համաձայնեց հնչած տեսակետի հետ, որ նաև Սահմանադրության տեքստի առումով որոշակի տեխնիկական խնդիրներ կան: «Բայց կարծում եմ՝ առաջնայինը պետք է կենտրոնանանք բովանդակությունը ճիշտ ձևակերպելու վրա: Եթե այս ուղղության վրա ունենանք ճիշտ մոտեցում, կարծում եմ՝ սկիզբն արդեն ճիշտ է դրված, վստահ եմ՝ կկարողանանք հաջողել»,-ասաց նա:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում