Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը և ԱՄՆ դեսպանը տեսակետներ են փոխանակել Լիբանան քաղաքական կյանքի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը և ԱՄՆ դեսպանը տեսակետներ են փոխանակել Լիբանան քաղաքական կյանքի վերաբերյալ

ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանքում ավելի քան մեկ ժամ տևած հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիի հետ: Հանդիպման ներկա է եղել դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Էթան Լինչը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Լիբանանի ներքին քաղաքական կեանքին վրայ: Այս շրջագծէն ներս տեսակէտներու փոխանակում տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին ու դեսպանուհիին միջեւ։ Անոնք շեշտեցին յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն կայացման, ինչպէս նաեւ ընկերատնտեսական կեանքը բարելաւումի առաջնորդող գործընթացներու կարեւորութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում