Հասարակական

ՀՀ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ, եղանակը կտաքանա 3-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ՀՀ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ, եղանակը կտաքանա 3-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում