Սփյուռք

Զորավիգ կանգնենք մեր բանակին. Արամ Ա. կաթողիկոս

1 րոպեի ընթերցում

Զորավիգ կանգնենք մեր բանակին. Արամ Ա. կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորական խոսք է հղել Բանակի օրվա առթիվ:

«Այսօր հայոց բանակի օրն է, այլ խոսքով՝ մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության, անվտանգության, արժանապատվության ու հզորության օրը։ Եկե՛ք, աղոթենք մեր բանակի համար. եկե՛ք, զորավիգ կանգնենք մեր բանակին։ Հայոց բանակի հզորացումը հայրենիքի ու մեր ազգի՛ հզորացումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Արամ Ա. Կաթողիկոսը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում