Քաղաքականություն

Հակոբ Արշակյանը անդրադարձավ «գաղտնի բանակցությունների» վերաբերյալ ընդդիմության մտահոգություններին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը անդրադարձավ «գաղտնի բանակցությունների» վերաբերյալ ընդդիմության մտահոգություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը անդրադարձավ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների այն մտահոգություններին, թե, իբր, ժողովրդի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստին իր ելույթում Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկների մերժողը հենց ընդդիմությունն է, որի՝ այդ առաջարկների շրջանակներում պետք է ծանոթանային թե´ բանակցային գործընթացներին, թե´ ներկա իրավիճակին, թե´ անվտանգային միջավայրին։

Հակոբ Արշակյանը նաև անդրադարձավ ընդդիմադիրների կողմից բարձրացված ճանապարհորդությունների, պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ խնդիրներին։

«Հարգելի գործընկերներ, ամեն անգամ, երբ դուք խոսում եք ծախսերի մասին, ես հիշում եմ Տանզանիայում առյուծի որսերը, առյուծներ հեծնող մարդկանց, ամեն անգամ, երբ դուք խոսում եք ծախսերի մասին, ես հիշում եմ միլիարդներ, որոնք փոխկապակցված են ձեր խմբակցության առաջնորդների անունների հետ։ Եվ անգամ, խնդրում եմ ձեզ, որ որևէ պաշտոնյայի ինքնաթիռի տոմսի, հյուրանոցի գումարի կամ օրապահիկի մասին խոսելիս, հիշել, որ ժողովուրդը հիշում է, թե ում օրոք ինչպես մսխվեցին ամբողջ պետության գումարները»,- եզրափակեց Արշակյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում