1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հանրապետության նախագահին դիմավորել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ֊Մուհեյրին։