Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 քաղաքացի, այսպիսով երկրում մահերի թիվը հասել է 131 հազար 847-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 701 նոր դեպք, որից 168-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 6 մլն 204 հազար 925 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 50 հազար 483-ը: 1889 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 60 մլն 66 հազար 25 մարդ, իսկ երկրորդ չափաբաժինը՝ արդեն 52 մլն 526 հազար 641 քաղաքացի: Երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը երկրում հասել է 9 մլն 841 հազար 553-ի:

.

Հայերեն English

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին