Հասարակական

Արամ Ա կաթողիկոսին այցելել է Լիբանանում Պապական նվիրակը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսին այցելել է Լիբանանում Պապական նվիրակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիլիկիո Հայոց Ամենայն կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 4-ին ընդունել է Լիբանանում Հռոմի պապի նվիրակ արքեպիսկոպոս Ժոզեֆ Սփիթերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից:

Պապական պատվիրակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի նամակը, որտեղ Սրբազան Քահանայապետը շնորհավորում է կաթողիկոսին Նոր տարվա ու Սուրբ ծննդյան առթիվ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Վատիկանում 2021 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր այրերի հանդիպմանը, ինչպես նաև Լիբանանի ներկայիս քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում