Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:

Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

Հայերեն Русский