Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքներն են հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը, Դանիայի թագուհի Մարգարետ Երկրորդը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը և այլք:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել