Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Անցնող տարին նշանավորվում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմամբ՝ հիմնված բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա։ Բարեհաջող զարգանում է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել համատեղ խոշոր ծրագրերի առաջմղման գործում:

Հուսով եմ, որ 2022թ-ին նոր ազդակ կհաղորդենք երկկողմ գործակցությանը և նախադրյալներ կստեղծենք նոր փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»,-մասնավորապես ասվում է ՌԴ վարչապետի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում