Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքապետարանից, նշելով, որ Հրաչյա Սարգսյանն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում:

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ նկատել է, որ առողջ և կայուն կերպով զարգացող երկուստեք հարաբերությունները նոր նախաձեռնությունների լավ հնարավորություն են:

«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի երկարատև, որպեսզի մենք ավելի շատ տեխնիկա, այս դեպքում՝ ավտոբուսներ բերենք Երևան: Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են: Համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը հայտնեցի պարոն քաղաքապետին, որպեսզի հետագայում նոր տեխնիկա կարողանանք բերել Հայաստան, Երևան, որպեսզի բնակիչների կյանքն ավելի հեշտացնենք և հարմարավետ դարձնենք»,- նշել է դեսպանը:

Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում:

«Երթևեկության կազմակերպումը, լուսացույցների սպասարկումը, որպես պատվիրակված լիազորություն, անցնելու է Երևան համայնքին, այս պահի դրությամբ քննարկում ենք որպեսզի նաև խելացի լուսացույցներ ունենանք Երևանում: Միայն ավտոբուսների ձեռքբերմամբ հնարավոր չէ տրանսպորտի հարցը լուծել մայրաքաղաքում, և այդ համատեքստում մենք ունենալու ենք նաև կառավարման կենտրոն, որը հնարավորություն է տալու ժամանակակից միջոցներով վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի նկատմամբ, որպեսզի ավելի մատչելի և հասանելի դարձնենք քաղաքացիների սպասարկումն ու կարողանանք որակյալ ծառայություններ մատուցել»,-նշել է քաղաքապետը:

Հայերեն

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

Կառավարությունն ընդունեց ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և ոլորտում մասնագիտական զարգացմանն ուղղված փոփոխությունների նախագիծը

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Նեթանյահուն պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով