Քաղաքականություն

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

1 րոպեի ընթերցում

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Երևանի ավագանու արտահերթ նիստը, որում քննարկվում է 2025թ փետրվարի 1-ից մեկ ուղևորության համար 150 դրամ արժեքով նոր ուղետոմս ներդնող որոշման նախագիծը, հարթ չընթացավ, ավագանու ընդդիմադիր և իշխանական անդամների միջև վեճ սկսվեց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու անդամները բանավեճի բռնվեցին քննարկվող հարցի վերաբերյալ, այնուհետև իրարանցում սկսվեց: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրավիրեց ոստիկանությանը: 

Նա ավագանու ընդդիմադիր անդամներից մեկին զրկեց նիստին մասնակցելու իրավունքից:

Ավինյանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց, մինչև իրավիճակը նիստերի դահլիճում հանդարտվի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում