Երևան

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

1 րոպեի ընթերցում

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 5-ին ժամը 10։14-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է  հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, պոկվել են քարեր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում