Երևան

Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի թիվ 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ մանկապարտեզներն արդեն նոր, գունավոր  ու լուսավոր սենյակներով են սաներին դիմավորելու:

«Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: 

Էներգաարդյունավետության ծրագրով՝ կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: 

Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Մանկապարտեզների տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահաններ, պատերը ջերմամեկուսացվել են, ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև՝ պակասեցվել է CO2 գազի արտանետումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում