Երևանի մետրոպոլիտենում փետրվարի 1-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 անձ անցել է պատն ու ներկել գնացքը»,-ասաց նա:
Սեդրակյանի խոսքով՝ քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։