Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի ու Թուրքիայի միջև. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել, աջակցել «ցանկացած ձևաչափով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մոսկվայում պատրաստ են միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևաչափով: Միաժամանակ, կարևոր ենք համարում նախապայմաններ առաջ քաշելուց հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և քայլերի վրա կենտրոնանալը, ինչը կհանգեցներ վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում