ՄՊՀ-ն Հայաստանում թռչնամսի շուկայի զարգացման մեծ ներուժ է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի հետ, գները գրեթե հավասարվել են, ավելին՝ տեղականը թարմ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Արդյունքները ցույց են տալիս, որ հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի հետ: Հաշվի առնելով նաև գլոբալ փոփոխությունները, որ աշխարհում տեղի են ունեցել, թռչնամսի ներմուծման ծավալների հետ կապված միշտ խնդիր ենք ունենալու, և գնային առումով դրանք գրեթե հավասարվել են տեղական արտադրության թռչնամսին: Խոսքն ամբողջական թռչնամսի մասին է, իսկ կտորներով բաղդատված թռչնամսի մասով գնային տարբերություն կա: Բացի այդ, տեղականը թարմ է, իսկ ներմուծված թռնամիսը հիմնականում սառեցված է լինում»,-ասաց Գևորգյանը:

Ըստ նրա՝ սպառողների տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար է օգտագործել տեղական թարմ թռչնամիսը, քան սառեցվածը: ՄՊՀ-ն շուկայի զարգացման համար մեծ պոտենցիալ է տեսնում: Հանձնաժողովն այդ ազդակները փոխանցելու է Էկոնոմիկայի նախարարության գործընկերներին, տեղի կունենա համատեղ քննարկում բիզնեսի հետ:

Հայերեն

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին․ Մեհդի Սոբհանի

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 և Mirage 2000 կործանիչներ

Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին զրկել է հավատարմագրումից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել՝ մերժելով «էթնիկ զտումները»

Փետրվարի 7-ի միջոցառումների անոնս