Չավուշօղլուն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստանի հետ հարաբերություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, Չավուշօղլուն նշել է, որ Անկարան միտված է այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Տարեսկզբից ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Երկխոսության համար երկու կողմերը ներկայացուցիչներ են նշանակել։ Առաջիկայում նախատեսվում է վերականգնել օդային հաղորդակցությունը Երևանի և Ստամբուլի միջև»,- ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն հիշեցրել է նաև վերջերս Մոսկվայում կայացած «3 + 3» ձևաչափով հանդիպումը։

«Նման հանդիպումները նշանակալից են, և Անկարան պատրաստ է մասնակցել հաջորդին ևս։ Այս ձևաչափով երկխոսությունը կկազմակերպվի ռոտացիոն սկզբունքով»,-նշել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ Չավուշօղլուն ասել է, որ հեռախոսազրույցների ընթացքում կողմերը կհամակարգեն քննարկումների ճշգրիտ ամսաթիվը։

«Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին. Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից հնչեցված դրական ազդակները կլինեն կոնկրետ քայլերի հիման վրա»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։

Հայերեն Русский

Ընտրակաշառք բաժանողները մեր քաղաքական դաշտում պետք է տեղ չունենան. Ավինյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան

ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Երևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ Ավինյան

Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը

Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել