Հասարակական

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

2 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Բերդի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ըստ աղբյուրի՝ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր հատվածում և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Գորայք-Ջանգեր հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Կապալառու կազմակերպությունների աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անվտանգ երթևեկությունը կազմակերպելու նպատակով Սպիտակի ոլորանները ժամանակավորապես փակել են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ անելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում