Հայրենադարձությունը իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու. Զարեհ Սինանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձության շաբաթ» նախագծի շրջանակներում անցկացվեց շուրջ 80 երիտասարդ հայրենադարձների ծանոթության և մտքերի փոխանակման երեկո: Միջոցառումը կրում էր ոչ ֆորմալ բնույթ, որին մասնակցում էին հայրենադարձներ՝ շուրջ 20 երկրներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու, շփվելու և հետաքրքիր, գաղափարներով ու մտքերով կիսվելու: «Հայրենադարձությունը շատ դժվար որոշում է, բայց ես համոզված եմ, որ իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու: Չնայած այն բոլոր դժվարություններին և դարակազմիկ երևույթներին՝ որոնք տեղի ունեցան մեզ հետ անցյալ տարի, հայրենադարձությունը իրականացվում է, մարդիկ շարունակում են գալ Հայաստան և ապրել այստեղ: Պետք է նշեմ, որ գալիս են նաև շատ երիտասարդներ: Մենք ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել ու ստեղծել ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում կունենանք ավելի մեծ քանակի հայրենադարձներ, իրենք էլ ամեն օր համոզված կլինեն, որ ճիշտ որոշում են իրականացրել»,-ասաց Սինանյանը:

Զարեհ Սինանյանը շեշտեց, որ այս պահին ստեղծում են հայրենադարձության ինտեգրման կենտրոն, որը ձևավորում են այլ երկրների փորձի հիման վրա: Կենտրոնի նպատակն է՝ վերացնել բյուրոկրատական քաշքշուկները՝ կապված հայրենադարձության հետ, որպեսզի ամեն հայրենադարձված անձ կամ ընտանիք գործ ունենա ընդամենը մեկ անձի հետ, ով հետագայում կլուծի բոլոր գերատեսչությունների հետ առկա խնդիրները: Ինչպես նաև համագործակցում են մի քանի ընկերությունների հետ, որտեղ միջնորդի դեր են խաղում՝ հայրենադարձներին բերելու և համապատասխան ոլորտներում աշխատանքի տեղավորելու համար:

ARCTX ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Մուշեղ Ասլիկյանը նշեց, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սփյուռքի ներուժը օգտագործել և լուծել տեղի IT կազմակերպություններում առկա մասնագետների պակասի խնդիրը և տալ հնարավորություն մեր հայրենադարձներին վերադառնալ հայրենիք՝ ունենալով սիրելի և համապատասխան աշխատանք:

Սևանա Չաթրյանը այն երիտասարդներից է, ով արդեն 6 տարի է Փարիզից վերադարձել և բնակվում է Հայաստանում: Սևանան երաժիշտ է: Իր խոսքով՝ տեղափոխվել է Հայաստան, քանի որ հասկացել է, որ այստեղ երաժշտության ոլորտում կան բացեր, ու ինքը անելիքներ շատ ունի: «Հրավերը ստացել եմ ու երկու տարի համագործակցել եմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հետ, այնուհետև «Թումո»-ի, «ԱՅԲ» դպրոցի հետ ու այսպես էլ առիթ չունեցա հետ գնալու: Այժմ էլ դեռևս ցանկություն չունեմ վերադառնալու»,-ասաց նա:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայրենադարձության շաբաթը մեկնարկել է դեկտեմբերի 13-ին և կտևի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի