Սփյուռք

ԱՄՆ-ից Հայաստան արտաքսման ենթակա մոտ 2000 հայաստանցիների մասին տվյալներ կան. Զարեհ Սինանյան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ից Հայաստան արտաքսման ենթակա մոտ 2000 հայաստանցիների մասին տվյալներ կան. Զարեհ Սինանյան

ԱՄՆ նոր ղեկավարությունը որոշում է կայացրել երկրից վտարել անօրինական այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում բազմաթիվ հայեր կան։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ներկայում մոտ 2000 անձի տվյալներ գիտեն։ 

«Գիտենք 2000 անձի առկայության մասին, սակայն կարծում եմ, որ այդ թիվը նկատելի մեծ է։ Սա, ըստ երևույթին, առաջին խումբն է։ Թե նրանցից քանիսն են արտաքսվել Հայաստան, մենք դրանք իմանալու ոչ գործառույթներն ունենք, ոչ մեխանիզմները։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չունեն կարգավիճակ, իրավունք ԱՄՆ-ում գտնվելու համար։ Այդ մարդկանց Սփյուռք որակելը ճիշտ չէ։ Եթե նրանց դիտարկում ենք անձինք, որոնք անօրինական են գտնվել տվյալ երկրում ու վերադարձվում են Հայաստան, ուրեմն նրանց հարցերը մեր գերատեսչության իրավասության ներքո չեն։ Այդ հարցերի հետ կապված կա համապատասխան կառույց»,-հավելեց Զարեհ Սինանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում