Հասարակական

Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

1 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր:

Հոգաբարձուների խորհուրդը չի դիտարկել մյուս թեկնածուի՝ Արծրունի Սահակյանի դիմումը, ով դիմել էր կարգի խախտմամբ, քանի որ ըստ կանոնակարգի գոյություն ունի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ: Արծրունի Սահակյանի փաստաթղթերը ներկայացվել են ժամկետից ուշ, ինչի պատճառով էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը փակ նիստի ընթացքում նրա թեկնածությունը չի դիտարկել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում