Հասարակական

Մերկասառույց, մառախուղ, տեղումներ դեկտեմբերի 17-ից. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Մերկասառույց, մառախուղ, տեղումներ դեկտեմբերի 17-ից. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: դեկտեմբերի 17-ին, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում