Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 10-ի ցերեկը, 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Հայերեն Русский