Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել տրամադրել կոնտակտային անձանց տվյալներ, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում մինչև 2022 թվականի մարտ ամիսը ավարտին հասցվեն անհրաժեշտ միջոցառումները և մեկնարկի գործընթացը:

Հանդիպմանը դիտարկվել են բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: ՊԵԿ ղեկավար կազմը, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով, պատրաստակամություն է հայտնել երկկողմ, 24 ժամյա ռեժիմով կապ պահպանել իրանցի գործընկերների հետ: Այդ նպատակով կողմերը կփոխանակվեն համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներով։

Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակը, էլեկտրոնային միջավայրում հայտարարագրման ամբողջական գործընթացը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող նորարարական գործիքակազմը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների (Big Data)անալիտիկ հաշվետվությունների համակարգին, իրական միջավայրում ցուցադրվել են սահմանային անցման ժամանակահատվածի հսկողության, մաքսային հսկողության ընթացակարգերի մշտադիտարկման և հաշվետվողական այլ համակարգեր։

Նշվում է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ հարթակներում ակտիվ քննարկումներ ծավալել գործակցության ծրագրերի վերաբերյալ:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը